ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդներն արգելել է թուրք քաղաքապետի այցը երկիր

Նիդերլանդները արգելել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախկին նախարար, Գազիանթեփի քաղաքապետ Ֆաթմա Շահինի այցը երկիր: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Ֆաթմա Շահինը ցանկացել է մարտի 11-ին այցելել Նիդերլանդների Դևենտեր քաղաք՝ հանդիպելու տեղի թուրք կանանց հետ:  Սակայն տեղական իշխանությունները հայտնել են, որ ներկայում նրա այցը նպատակահարմար չէ:

Ի պատասխան նման դիրքորոշման՝ պաշտոնական Անկարան չեղարկել է այցը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունից հաստատել են Շահինի այցի չեղարկման մասին տեղեկատվությունը:

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մարտին, Նիդերլանդերի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ էր սկսվել այդ ժամանակվա ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի այցի առնչությամբ: Նա, անտեսելով Նիդերլանդների իշխանությունների արգելքը, ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր՝ Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանդիպելու տեղի թուրքական համայնքի հետ: Նիդերլանդների իշխանությունները, սակայն, նրան թույլ չէին տվել հանդիպել, արտաքսել էին երկրից և «ոչ ցանկալի անձ» հայտարարել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: