ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ողջունի Արցախն ազգերի ընտանիքում. Ջոն Էվանսի հոդվածը The National Interest-ում

Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:

«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,-գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների: Բացի այդ, Վաշինգտոնում կա Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: 

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինե Ալեքսանյանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եվրախորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղության և ազատության մեջ: Թեպետ Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս վերջնականորեն որոշված չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս, և չպետք է մեկուսացման մեջ մնա մնացած մարդկության կողմից»,- գրում է Ջոն Էվանսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: