ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեռլինում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները

Մարտի 9-ին «ITB Berlin 2018» ցուցահանդեսի շրջանակներում, HongKong in Großer Stern սրահում տեղի է ունեցել «Բացահայտիր Հայաստանը» խորագրով շնորհանդեսը՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Գերմանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության լրատվական ծառայությունը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և ոլորտում առկա զարգացումները: Շնորհանդեսի հյուրերն էին՝ Գերմանիայից, արտասահմանյան այլ երկրներից ժամանած զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, բլոգերներ, լրագրողներ, պաշտոնատար անձինք։

Շնորհանդեսի ավարտին կազմակերպվել է հայկական գինիների և քաղցրավենիքի համտես: Հիմնադրամը նախօրեին մասնակցել է նաև «ITB Blogger Speed Dating» հանդիպումների ծրագրին։ Այն բացառիկ հնարավորություն է ընձեռում հանդիպելու գերմանացի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների հետ, ուսումնասիրելու բլոգերների գործունեության հիմնական ուղղությունները, ձեռք բերել պայմանավորվածություններ, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի արտասահմանյան բլոգերների՝ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման համար` Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ուղղություններն ու ներուժը լուսաբանելու նպատակով։ Հիշեցնենք, որ Բեռլինում ընթանում է ITB Berlin 2018 ցուցահանդեսը, որին Հայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: