ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Ադրբեջանում ուսուցչին «հայ լրտես» են անվանել և ազատել աշխատանքից ադրբեջանցիների և հայերի միջև բարեկամության կոչ անելու պատճառով

Photo: Getty Images/iStockphoto

Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ազիզովը հայտնել է, որ 2004 թ. որպես անգլերենի ուսուցիչ սկսել է աշխատել Բաքվի  Նիզամիի շրջանի թիվ 220 դպրոցում: Նա մշտապես նախընտրել է դասավանդման ոչ ավանդական մեթոդները, դասերն անց է կացրել դերասանական խաղերի կազմակերպմամբ, որպեսզի բարձրացնի երեխաների հետաքրքրությունը:

Ազիզովը դասերի ժամանակ նկարահանել է երեխաների մասնակցությամբ հայերի և ադրբեջանցիների բարեկամության վերաբերյալ մի քանի տեսանյութեր: 

«Ես, որպես ուսուցիչ, ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաներն ապրեն խաղաղ և անվտանգ: Ոչ ոք չի կարող երեխաների միջև ատելություն առաջացնել: Ծնողները պետք է երեխաներին մեծացնեն բարեկամության և սիրո ոգով»,-ասել է Ազիզովը: 

Տեսանյութում երեխաները խաղացել են հայ և ադրբեջանցի երեխաների դերեր, ովքեր սկզբում թշնամաբար են վերաբերվել միմյանց, սակայն հետո հասկացել են, որ թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել և բարեկամացել են: 

Ազիզովի այս գաղափարն առաջ է բերել Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների դժգոհությունը: 

«Դեկտեմբերի 20-ին նրանք ներխուժեցին դպրոց և սկսեցին բոլորի աչքի առաջ սպառնալ ինձ, նրանք ինձ անվանեցին դավաճան, «հայկական լրտես» և պահանջեցին ինձ ազատել աշխատանքից»,-հավելել է Ազիզովը: 

Դրանից 4 օր անց Ազիզովն աշխատանքային կարգապահության խախտման և աշխատանքից պարբերաբար ուշանալու կեղծ հիմնավորումներով ազատվել է աշխատանքից: 

Երիտասարդ ուսուցիչն իրեն անհիմն ազատ արձակելու մեղադրանքով դեկտեմբերին դպրոցի տնօրենի դեմ բողոք է ներկայացրել Նիզամիի շրջանի դատարան և սպասվում է, որ դատարանը գործի վերաբերյալ մարտի 14-ին վերջնական վճիռ կկայացնի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 11.27 կմ/ժ
23 C°
 
17°  26° 
20.06.2018
16°  28° 
21.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: