ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

Deutsche Welle

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը:

«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ», - ասել է Ֆրենկ Փալոնեն:

Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ շարունակելու է Կոնգրեսի իր գործընկերների հետ աշխատել՝ հիշատակելու Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների զոհերին և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: