ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի առիթով Մեծ Բրիտանիան դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ շփումները, այդ թվում՝ չեղարկում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված Լոնդոն այցելելու հրավերը: Այս մասին չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է  երկրի վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։

Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը դիտավորյալ թունավորել են նյարդապարալիտիկ գազով Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սալսբուրի ավանում։ Նրանք այժմ ծայրահեղ ծանր վիճակում են:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: