ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յակուտսկից թռչող ինքնաթիռից ոսկու ձուլակտորներ են թափվել. դրանք յուրացնող անձինք պատասխանատվության կենթարկվեն

yakutiamedia.ru

Յակուտսկի Մագան օդանավակայանից թռիչք կատարած Ան-12 բեռնատար օդանավից օդի հոսանքը պոկել է բեռնահորի փեղկը, որի պատճառով թափվել են օդանավում գտնվող ոսկու ձուլակտորները:

Ինչպես հայտնում է YakutiaMedia գործակալությունը` Ան-12 ինքնաթիռը, որը ոսկի, ադամանդ և պլատին է տեղափոխելիս եղել, պատկանում է «Նիմբուս» ավիաընկերությանը: Թռիչքից առաջ մասնագետներն օդանավը ստուգել են: Նրանց խոսքով՝ օդանավը սարքին է եղել:

Բեռի մի մասը հայտնվել է օդանավակայանի թռիչքուղում։ Միջադեպից հետո անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Յակուտսկ։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մագանի օդանավակայանում:

Տեղի ունեցածի հետ կապված ուժայինները շրջափակել են վայրը, ոստիկանական ուժեղացված հսկողություն է հաստատվել նաև Յակուտսկի օդանավակայանում:

Նշվում է, որ ոսկին յուրացնող անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: