ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայազգի ուսանողը Պուտինին խնդրել է օգնել «ապագայի մարդիկ» ստեղծելու հարցում

«Ես պրոֆեսիոնալ եմ» օլիմպիադայի հաղթող Դավիթ Ազարյանը, ով Վոլգոգրադի պետական տեխնիկական համալսարանի ուսանող է, խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել իրեն Սանկտ Պետերբուրգում պրոֆեսիոնալ կրթություն ստանալու հարցում։ Այդ մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքին։

Մարտի 15-ին Վլադիմիր Պուտինը հանդիպել է «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» համաժողովի հաղթողների և նախագծերի ֆինալիստների հետ: 

««Ես պրոֆեսիոնալ եմ» օլիմպիադայի հաղթողն եմ։ Իմ անունը Դավիթ Ազարյան է, ոսկե մեդալակիր եմ։ Վոլգոգրադ քաղաքից եմ, հասարակ ընտանիքից։ Վոլգոգրադի պետական տեխնիկական համալսարանի ուսանող եմ, սովորում եմ ստանդարտացում և չափաբանություն բաժնում։ Հետագայում ցանկանում եմ սովորել Սանկտ Պետերբուրգում և զբաղվել բիոմեխատրոնիկայով։ Ուզում եմ մշակել պրոթեզներ, օրթեզներ, էկզոկմախքներ։ Այլ կերպ ասած` ստեղծել ապագայի մարդկանց», - ասել է Ազարյանը։

Ուսուցումը շարունակելու համար նա ընտրել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանը։

Նրա խոսքով` օլիմպիադայում հաղթանակը ենթադրում է որոշ գումար, որը նա կարող էր ծախսել, առաջին հերթին` սեփական գիտական մշակումների վրա։

«Օրինակ` շենքերի քիվերից սառցալեզվակները պոկելու ռոբոտի մշակումը շատ արդի խնդիր է Վոլգոգրադում և Սանկտ Պետերբուրգում։ Մնացած մասով ես կարող եմ ապրել թեկուզ առաջին կես տարին, մինչև աշխատանք գտնեմ Սանկտ Պետերբուրգում։ Ես միշտ ցանկացել են նոր մակարդակի բարձրացնել Ռուսաստանի արդյունաբերությունը։ Եվ օլիմպիադան այդ նպատակին հասնելու հերթական քայլն է», - ասել է Ազարյանը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքերի վրա բարձրացնելու համար, իհարկե, կարևոր է պոկել սառցալեզվակները, սակայն դա բավական չէ, չնայած շատ կարևոր է մարդկանց անվտանգության համար։

Ազարյանը նշել է, որ նա շատ ուրիշ նախագծեր ունի և ցանկանում է շարունակել ուսումը։

Պուտինի խոսքով՝  Պետերբուրգում իսկապես շատ հնարավորություններ կան և այդ ոլորտը զարգացած է։

«Խոսեք նրանց հետ, ովքեր կազմակերպել են մրցույթը, ես նույնպես կասեմ նրանց, որպեսզի օգնեն ձեզ», - նշել է Պուտինը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: