Թրամփիզմի անկանխատեսելի հետևանքները
Մարտի 31-ին՝ մինչև կեսգիշեր, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնին կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Իսկ նրա պաշտոնում առաջին անգամ կին կլինի՝ Պոմպեոյի տեղակալ Ջինա Հեսփելը: Այսքան պարբերական ու մասշտաբային փոփոխությունները չափազանց են անգամ Թրամփի համար:
Հերթական պաշտոնանկության մասին ԱՄՆ նախագահն ակնարկեց ուրբաթ, ինչպես սովորաբար, թերևս «ֆրայդի նայթին» շատերի ուշադրության կենտրոնում քաղաքականությունը չէ: «ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնանկությունը վաղուց էր կանխատեսվում, բայց դրա համար ընտրված ժամանակը կասկածելի է, իսկ նրա փոխարինումը Պոմպեոյով խորապես անհանգստացնող ընտրություն», - գրում է բրիտանական The Guardian-ն ու ենթադրում, որ դա խոսում է Սպիտակ տան քաոսի մասին:
Այն, որ Թրամփի ու Թիլերսոնի ջուրը մի առվով չէր հոսում արտաքին քաղաքականության կարևոր հարցերում, քննարկում են բոլորը: Ամեն ինչ սկսվեց միջազգային համաձայնագրերի նկատմամբ ԱՄՆ նախագահի թերահավատությամբ: Թրամփը որոշեց դուրս գալ Կլիմայական փոփոխության փարիզյան համաձայնագրից: Դրան պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեմ էր: Մյուս համաձայնագիրը, որ նախագահի սրտով չէր, Իրանի հետ մեկ տասնամյակից ավելի բանակցության արդյունքն էր՝ Իրանի միջուկային գործարքը, որը Թրամփն ուզում էր չեղյալ համարել, իսկ Թիլերսոնը հորդորում էր փայփայել նախորդ նախագահի ժառանգությունը:
Անհամաձայնության մյուս օբյեկտը ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն էր, որի համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Թրամփը հերքում է՝ հերթական անգամ խուսափելով հրապարակայնորեն Ռուսաստանին մեղադրելուց, մինչդեռ Ռեքս Թիլերսոնը ժամեր անց հայտարարեց, որ ԱՄՆ-ն համակարծիք է Մեծ Բրիտանիայի հետ, թե Մոսկվան է դրա հետևում: Տարաձայնության մյուս, ոչ պակաս կարևոր օբյեկտն ԱՄՆ-ԿԺԴՀ հակամարտությունն էր: «Միջուկային մարդուկի» հետ բանակցելու Թիլերսոնի առաջարկը Թրամփը ժամանակի կորուստ անվանեց և չդադարեցրեց սպառնալիքները Կիմ չեն Ընի նկատմամբ:
«Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականութունը, որ ամրապնդվեց պետքարտուղարի պաշտոնանկությամբ, լուրջ հարված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին և Եվրամիության հետ առևտրային պատերազմի հնարավոր նախագուշակ,-կարծում են վերլուծաբանները:
Աշխարհաքաղաքական ինչ զարգացումների պատճառ կդառնա Թիլերսոնի պաշտոնանկությունը՝ առայժմ դժվար է ասել, բայց չի բացառվում, որ Պոմպեոյի նշանակումը, որ հայտնի է առավել կոշտ գործելաոճով, կարող է անուղղակիորեն ազդել նաև հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների վրա:
հեղինակ՝ Սոնա Աղբալյան
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 4,63 կմ/ժ