ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Արևելյան գործընկերության նոր կառուցվածքը. որո՞նք են հիմնական առաջնահերթություններն այսօր

Եվրամիության անդամ պետությունների և 6 գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 12-ին Բրյուսելում համաձայնեցին 2018 թվականի հիմնական առաջնահերթությունները, որոնք կողմերը ստանձնել էին 2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Դրանք են տնտեսական զարգացումը և շուկան, ինստիտուտների ամրապնդումը և լավ կառավարումը, էներգետիկ արդյունավետությունը և կլիմայի փոփոխությունները, շարժունակությունը և մարդկանց միջև շփումները:

Միևնույն ժամանակ մարտի 12-ին պաշտոնապես գործարկվեց Արևելյան գործընկերության նոր կառուցվածքը, որը հարթակ է դառնալու «20 արդյունք 2020-ի համար» քաղաքականությունն իրագործելու համար: Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության նոր կառուցվածքn ավելի կոմպակտ է և առաջին հերթին կենտրոնանում է բարեփոխումների արդյունավետ իրականացման վրա, որոնք իրական արդյունքներ են բերում քաղաքացիներին:

Նոր կառուցվածքում առանձնացվել են 4 պլատֆորմներ՝ ըստ ԱլԳ 4 գերակայությունների: Պլատֆորմներից յուրաքանչյուրն իր հերթին բաղկաած է երեքական պանելներից: Այսպես, ինստիտուտների ամրապնդման և լավ կառավարման պլատֆորմն ունի պետական և հանրային կառավարման բարեփոխումների; օրենքի գերակայության; անվտանգության, անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության և քաղաքացիական պաշտպանության պանելներ:  Տնտեսական զարգացման և շուկայի պլատֆորմը բաղկացած է կառուցվածքային բարեփոխումերի, ֆինանսական հատվածի ճարտարապետության, գյուղատնտեսության; առևտրի և թվային շուկաների ներդաշնակեցման պանելներից: էներգետիկ արդյունավետության և կլիմայի փոփոխությունների պլատֆորմն ունի էներգետիկայի; տրանսպորտի; շրջական միջավայրի և կլիմայի փոփոխությունների պանելներ: Կրթության, մշակույթի և երիտասարդության; հետազոտությունների և նորարարությունների; միգրացիայի և շարժունակության պանելները մտնում են շարժունակության և մարդկանց միջև շփումների պլատֆորմի մեջ:

Պլատֆորմների և պանելների աշխատանքը ղեկավարվում է նախարարների կողմից ընտրված բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով: Բոլոր, այդ թվում՝ խորհրդարանական (EURONEST-ի միջոցով), տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների (Տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) միջոցով) և քաղաքացիական հասարակության (Քաղաքացիական հասարակություն ֆորումի միջոցով) մակարդակներում փոխանակումները շարունակում են մնալ կառուցվածքի առանցքում: Պլատֆորմներն ավելի շատ քաղաքական ուղղվածություն կհաղորդեն պանելներին, և, միևնույն ժամանակ, հետադարձ հաշվետվություն կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներին պանելների ընդհանուր գործունեության վերաբերյալ՝ հատուկ առաջնահերթության շրջանակներում: Պանելները հիմք կծառայեն առանձնահատուկ թեմաների վերաբերյալ առավել խորքային քննարկումների ծավալման համար:

Նշվում է, որ նոր մեթոդը կնպաստի ավելի ամրապնդել կապը քաղաքական երկխոսության և ֆինանսական օգնության միջև: «Մենք կհամաձայնեցնենք մեր ֆինանսական առաջնահերթությունները մեր քաղաքական արդյունքների իրականացման կոնկրետ համաձայնագրերի հետ», - այս կապակցությամբ հայտարարել է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար  Յոհաննես Հանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 22.53 կմ/ժ
22 C°
 
20°  33° 
21.07.2018
20°  30° 
22.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: