Արևելյան գործընկերության նոր կառուցվածքը. որո՞նք են հիմնական առաջնահերթություններն այսօր
Եվրամիության անդամ պետությունների և 6 գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները մարտի 12-ին Բրյուսելում համաձայնեցին 2018 թվականի հիմնական առաջնահերթությունները, որոնք կողմերը ստանձնել էին 2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Դրանք են տնտեսական զարգացումը և շուկան, ինստիտուտների ամրապնդումը և լավ կառավարումը, էներգետիկ արդյունավետությունը և կլիմայի փոփոխությունները, շարժունակությունը և մարդկանց միջև շփումները:
Միևնույն ժամանակ մարտի 12-ին պաշտոնապես գործարկվեց Արևելյան գործընկերության նոր կառուցվածքը, որը հարթակ է դառնալու «20 արդյունք 2020-ի համար» քաղաքականությունն իրագործելու համար: Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության նոր կառուցվածքn ավելի կոմպակտ է և առաջին հերթին կենտրոնանում է բարեփոխումների արդյունավետ իրականացման վրա, որոնք իրական արդյունքներ են բերում քաղաքացիներին:
Նոր կառուցվածքում առանձնացվել են 4 պլատֆորմներ՝ ըստ ԱլԳ 4 գերակայությունների: Պլատֆորմներից յուրաքանչյուրն իր հերթին բաղկաած է երեքական պանելներից: Այսպես, ինստիտուտների ամրապնդման և լավ կառավարման պլատֆորմն ունի պետական և հանրային կառավարման բարեփոխումների; օրենքի գերակայության; անվտանգության, անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության և քաղաքացիական պաշտպանության պանելներ: Տնտեսական զարգացման և շուկայի պլատֆորմը բաղկացած է կառուցվածքային բարեփոխումերի, ֆինանսական հատվածի ճարտարապետության, գյուղատնտեսության; առևտրի և թվային շուկաների ներդաշնակեցման պանելներից: էներգետիկ արդյունավետության և կլիմայի փոփոխությունների պլատֆորմն ունի էներգետիկայի; տրանսպորտի; շրջական միջավայրի և կլիմայի փոփոխությունների պանելներ: Կրթության, մշակույթի և երիտասարդության; հետազոտությունների և նորարարությունների; միգրացիայի և շարժունակության պանելները մտնում են շարժունակության և մարդկանց միջև շփումների պլատֆորմի մեջ:
Պլատֆորմների և պանելների աշխատանքը ղեկավարվում է նախարարների կողմից ընտրված բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով: Բոլոր, այդ թվում՝ խորհրդարանական (EURONEST-ի միջոցով), տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների (Տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) միջոցով) և քաղաքացիական հասարակության (Քաղաքացիական հասարակություն ֆորումի միջոցով) մակարդակներում փոխանակումները շարունակում են մնալ կառուցվածքի առանցքում: Պլատֆորմներն ավելի շատ քաղաքական ուղղվածություն կհաղորդեն պանելներին, և, միևնույն ժամանակ, հետադարձ հաշվետվություն կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներին պանելների ընդհանուր գործունեության վերաբերյալ՝ հատուկ առաջնահերթության շրջանակներում: Պանելները հիմք կծառայեն առանձնահատուկ թեմաների վերաբերյալ առավել խորքային քննարկումների ծավալման համար:
Նշվում է, որ նոր մեթոդը կնպաստի ավելի ամրապնդել կապը քաղաքական երկխոսության և ֆինանսական օգնության միջև: «Մենք կհամաձայնեցնենք մեր ֆինանսական առաջնահերթությունները մեր քաղաքական արդյունքների իրականացման կոնկրետ համաձայնագրերի հետ», - այս կապակցությամբ հայտարարել է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,03 կմ/ժ