ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը մտադիր է «Դա Վինչիի ծածկագրի» նմանությամբ ֆիլմ նկարահանել Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի մասին

Panorama.am

Ռուսական Central Partnership ընկերությունը մտադիր է աշխարհի տարբեր երկրներում ֆիլմ նկարահանել Էջմիածնում պահվող Սուրբ  Գեղարդի մասին, հաղորդում է «Interfax» գործակալությունը:

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է մասնավորապես իրականացնել Հայաստանում, Վատիկանում, ինչպես նաև Կրակովում և Վիեննայում։

«Պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է: Ցանկություն կա գեղեցիկ աշխատանք կատարելու», - ասել են կինոընկերության ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ Գեղարդի մասին ֆիլմ նկարահանելու միտքը պատահական չի, քանի որ այն համաքրիստոնեական մասունք է համարվում. հենց դրանով են խոցել խաչված Հիսուս Քրիստոսին:

Սյուժեի հիմքում ռուս հետազոտող Կլիմի և ֆրանսիացի Մակսի արկածային պատմությունն է, ովքեր փորձում են բացահայտել Ս. Գեղարդի ճակատագիրը:

Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է «Դա Վինչիի ծածկագրի» նմանությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: