ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայում

mfa.am

Մարտի 17-ին Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յան Ռեյնհոլդի հետ։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Էոստոնիայի միջև ծավալվող երկխոսության բարձր մակարդակը: Քննարկվեց համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների և այլ ոլորտներում։

Առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ կարևորեց միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում հայ-էստոնական գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով էստոնական բիզնես շրջանակների մասնակցությունը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումին:

Նույն օրը տեղի ունեցավ դեսպան Մկրտչյանի և Էստոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Քրիստյան Փրիքի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը՝ միաժամանակ կարևորելով խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը։

Դեսպանն անդրադարձավ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հնարավորություններին, քննարկվեցին Հայաստանի և Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության հեռանկարները՝ կարևորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը և Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: