ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան և Ֆրանսիան ԵՄ-ում պատրաստ են լուծել այն խնդիրները, որոնք չեն լուծվում ազգային մակարդակում. Մերկել

The Telegraph

Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են հետամուտ լինել այն խնդիրների լուծմանը, որոնք չեն լուծվում ազգային մակարդակում։ Այս մասին իր ամենշաբաթյա տեսաուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ամենից առաջ ֆրանսիական նախագահ Էմանուել Մակրոնի հետ ցանկանում ենք հետամուտ լինել մի քանի խնդիրների լուծման, որոնք միայնակ, ազգային մակարդակում հնարավոր չէ լուծել, այլ ավելի հեշտ է եվրոպական մակարդակում լուծելը, եթե ցանկանում ենք զգալիորեն ավելացնել մեր կշիռն աշխարհում»,-նշել է նա։ 

Գերմանիայի կանցլերի խոսքով, այդ հարցերի թվում են տնտեսական աճի ապահովման, եվրոյի երկարաժամկետ կայունացման, արտաքին սահմանների պաշտպանության և միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցերը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: