ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիոգո Պինտոն հրաժարական է տվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի տնօրենի պաշտոնից

eufoa.org

Ափսոսանքով, սակայն նաև հպարտության և երախտագիտության զգացումով, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակարպությունը հայտարարում է, որ Դիոգո Պինտոն հրաժարական է տվել կազմակերպության տնօրենի պաշտոնից և կդադարեցնի իր գործառույթները կազմակերպությունում մարտի 31-ից` սկսելով իր գործունեության հերթական փուլը` որպես ԵԽ պատգամավոր Մարիա Ջոաո Ռոդրիգեսի քաղաքական հարցերով խորհրդատու:

«Միջազգային եվրոպական շարժում» և «Եվրոպական երիտասարդական ֆորում» կազմակերպությունների նախկին գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն ստանձնել էր «EuFoA»-ի տնօրենի պաշտոնը 2016 թ. սեպտեմբերից` կազմակերպության համար բարդ ժամանակահատվածում` նպատակ ունենալով իր ղեկավարության ներքո  ձևավորել ուժեղ և դինամիկ բրյուսելյան թիմ, որի վերստին մեկնարկած գործունեությունն ուղղված կլինի ԵՄ-Հայաստան կապերի ուժեղացմանն ու ԵՄ քաղաքական դաշտում կազմակերպության դիրքերի ամրապնդմանը:

Ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում պարոն Պինտոն ոչ միայն հասավ այդ նպատակին, այլև կարողացավ նպաստել կազմակերպության գործունեությանը տարաբնույթ մեթոդներով, որոնք երբեք չեն մոռացվի:

«Ես երախտապարտ եմ և երջանիկ, որ հնարավորություն ստացա աշխատել «EuFoA»-ի համար և նպաստել հայկական խնդիրների բարձրացմանը Բրյուսելում. ինձ համար դա պատիվ էր և առավելություն: Թեև ոգևորված եմ սպասվելիք նոր մարտահրավերների կապակցությամբ, սակայն, ցավով եմ լքում «EuFoA»-ն և գործընկերների այս թիմը: Հպարտ եմ մոտ մեկ ու կես տարվա ընթացքում գրանցած արդյունքներով և ես ուշիուշով կհետևեմ կազմակերպության հետագա ձեռքբերումներին ու հաջողություններին: Ես միանշանակ կմնամ «Հայաստանի եվրոպացի բարեկամ», իսկ Հայաստանի և Արցախի իմ ընկերները կարող են ինձ միշտ համարել իրենց բարեկամն ու աջակիցը»,- նշել է պարոն Պինտոն:

Մենք` «Հայաստանի եվրոպացի բարեկամներս», կշարունակենք առաջ գնալ ապագայի հետ կապված նոր նախաձեռնություններով: «EuFoA»-ի թիմը մեծապես երախտապարտ է պարոն Պինտոյին կազմակերպությանը բերած իր նպաստի համար և մաղթում է հաջողություն նոր պաշտոնում: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն պարոն Պինտոյի հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: