ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշոտյան. Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ խորհրդարանը կվավերացվի ապրիլին։

Այս մասին  այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, փոխանցում է Panorama.am-ը։ 

«Մեր համատեղ աշխատանքը կոնկրետ նվիրված էր մի շարք կարևորագույն հարցերի, մասնավորապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին»,- ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ պայմանագիրն ուժի մեջ կմտնի հատվածաբար։

«Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ըստ էության՝ այն կվավերացվի ապրիլի 10-ի նիստին»,- նշել է Աշոտյանը։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: