ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Եգոր Զայցևին և ԱՀԿ ներկայացուցիչներ Ֆենթոն Հաուելին, Ակակի Զոյիձեին և Օքսաննա Դոմենտիին, ովքեր Հայաստան են այցելել «Ծխախոտի դեմ պայքարի մասին» ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի դրույթների իրագործմանը նպաստելու, հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

ԱՀԿ-ի առաքելության նպատակն է պաշտպանել և նպաստել ծխախոտի վերահսկման մասին նոր օրենքի ընդունմանը և շրջանակային կոնվենցիայի իրականացմանը Հայաստանում:

Իռլանդիայի, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են իրենց երկրներում ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ ծավալված աշխատանքները, ձեռք բերված փորձը և նկատելի արդյունքերը:

Իռլանդիայի ներկայացուցիչ Ֆենթոն Հաուելը նշել է, որ  իր երկիրն այն եզակիներից է, որն ընդհանրապես արգելել է ծխելը, թեև շատ են եղել հակառակորդներն ու հակափաստարկները. այսօր երկիրը մեծ հաջողությունների է հասել հանրային առողջության բնագավառում: Ծխախոտի դեմ պայքարի օրենքն Իռլանդիայում կիրառվում է իննսունհինգ տոկոս արդյունավետությամբ: Ֆենթոն Հաուելի խոսքով՝ ծխելն արգելելու շնորհիվ իր երկրում տարեկան չորս հարյուր մարդու կյանք է փրկվում:

Մոլդովայի ներկայացուցիչ Օքսաննա Դոմենտին նշել է, որ իր երկիրն աշխարհի 180 երկրների հետ միասին ստորագրել է կոնվենցիան, սակայն Մոլդովան տարիներ շարունակ եղել է ոչ միայն ծխախոտ սպառող, այլև արտադրող: Ծխախոտի դեմ պայքարին ուղղված օրենքը երկար և դժվարին ճանապարհ է անցել, քանի որ հակափաստարկները վերաբերել են նաև տնտեսության բնագավառին, արտադրության և արտահանման ծավալների անկմանը: Օքսաննա Դոմենտիի խոսքով՝ Մոլդովան ի վերջո վճռական է գտնվել, և խորհրդարանը մշակել է ճիշտ ու գործուն օրենք, որով այսօր պաշտպանված են թե ծխողների, թե չծխողների շահերը:

Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Զոյիձեն նշել է, որ իր երկրում օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսից: Կատարվել են հաշվարկաներ, հասարակական հարցումներ, սակայն, ինչպես ամենուր, շատ են եղել հակառակորդները, որոնց կարծիքով՝ ծխախոտի դեմ պայքարը և արգելքն առաջին հերթին կարող են ազդել զբոսաշրջության զարգացման վրա: Ակակի Զոյիձեի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից Վրաստանում լիովին կարգելվի ծխախոտի գովազդը:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրերին ներկայացրել է իր մոտեցումները, օրենսդրական կարգավորման հետ կապված պատկերացումները՝ նշելով, որ քննարկումների հիմքում առաջին հերթին դրված են մարդու առողջության պահպանման և բարեկեցության հարցերը: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ անհրաժեշտ է գտնել լավագույն լուծումները և ուսումնասիրելով տարբեր երկրների փորձն ու անցած ճանապարհը՝ պահպանել և բարելավել մարդկանց առողջությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նաև հանրային իրազեկման հարցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: