ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ցանկացած հակամարտություն հնարավոր է կարգավորել». արձակագիր Նարինե Աբգարյան

golosarmenii.am

Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Նման կարծիք է Ռուսաստանցի հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանը: 

«Ցանկացած հակամարտություն հնարավոր է կարգավորել: Այդ տարածաշրջանը շատ անհանգիստ է. այնտեղ շատ խաղացողներ և շատ շահեր կան: Շատ կցանկանայի հուսալ, որ ամեն ինչ լավ կավարտվի, սակայն, ցավոք, կարծում եմ, որ այդ հակամարտությունը դեռ երկար կձգվի»,- ՌԻԱ Նովոստիին տված իր հարցազրույցում նշել է հայազգի գրողը:

Ղարաբաղյան հակամարտության ականատես Նարինե Աբգարյանը 2018 թվականի հունվարին հրատարակել է իր «Дальше жить» պատմվածքների ժողովածուն, որն իր մեջ ներառում է հակամարտության մասին 30 պատմվածք:

«Ես ցանկացել եմ գրել պատմություն այն մարդկանց մասին, ովքեր վերապրել են պատերազմը: Բերդում (խմբ. Նարինե Աբգարյանի հայրենի քաղաքը) ես տեսնում եմ նրանց, ովքեր վերապրել են, ովքեր մնացել են. նրանք, ըստ էության, տուժած մարդիկ են: Ես ցանկացել եմ գրել հենց նրանց մասին»,- նշել է Աբգարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: