ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեան Հայաստանում նոր դեսպան. դիվանագետը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա), հայտնում է ՀՀ Նախագահի մամուլի բաժինը: 

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են աջակցելու նորանշանակ դեսպանին իր շնորհակալ գործում:
Հանդիպման սկզբում նախագահը նաև շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Փհենչհանում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ուրախալի համարելով, որ դրանք նպաստել են Կորեական թերակղզում այդ խաղերի ոգուն բնորոշ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, ինչը, նախագահի համոզմամբ, կարևոր է ոչ միայն Կորեայի, այլև ամբողջ աշխարհի համար:
Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Հարավային Կորեան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռևս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը: 
Միջպետական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից Հանրապետության նախագահը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:
Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ընդունելության ու շնորհավորական խոսքերի համար և փոխանցել իր երկրի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ու Յուն Գընը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջև ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա ևս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: