ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ կարծիքի համար թուրք դասախոսի դեմ մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանն» (FETÖ) անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում է FETÖ-ի հիմնադիր-ղեկավար և մեղադրվում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Բաթմազի մեղադրականում նշվում է, որ Էրջիյեսի համալսարանում հայերին վերաբերող 2 գիտաժողով է կազմակերպել, որոնք իրականացվել են FETÖ-ի «Կրոնների միջև երկխոսություն և համերաշխություն» նախաձեռնության շրջանակներում: Նաև նշվում է, որ Բաթմազը հյուրընկալվել է Հայոց պատրիարքին, Հայաստանում մասնակցել է գիտաժողովի և Էրջիյեսի համալսարանում FETÖ-ի անդամների հետ իրականացրել է հայերից ներողություն խնդրելու արշավը:

Մեղադրականի այն հատվածում, որը վերաբերում է Գյուլենի ծագմանը, մեջբերվել են հենց Բաթմազի խոսքերը.

«Երբ որպես պատմաբան վերլուծում եմ՝ հաշվի առնելով նրա բնակության տարածքը, մտածում եմ, որ Գյուլենը հայկական ծագում ունի: Էրզրումում, որտեղ ծնվել է Գյուլենը, անցյալում շատ խիտ հայկական բնակչություն է եղել: Կարծում եմ նաև, որ նա ծառայել է Ամերիկայի իմպերիալիստական գործունեությանը»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: