Ինչո՞ւ Թուրքիան և ԵՄ-ն չեն խզում իրեն չարդարացրած միգրացիոն գործարքը
Վառնայում կայանալիք Թուրքիա-ԵՄ գագաթաժողովի ժամանակ Անկարան կպահանջի Բրյուսելից վճարել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար խոստացված 3 մլրդ եվրոն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտին Թուրքիան և ԵՄ համաձայնագիր էին ստորագրել դեպի Եվրոպա միգրանտների հոսքը կասեցնելու մասին, ինչի դիմաց Անկարային խոստացվել էր 6 մլրդ եվրո: 2017 թվականի վերջին Բրյուսելն Անկարային փոխանցեց խոստացված գումարի առաջին 3 մլրդ եվրոն, իսկ օրերս Եվրահանձնաժողովն որոշում է կայացրել գումարի մնացած մասը փոխանցելու մասին: Թուրքիայում, սակայն, պնդում են, որ խոստացված գումարից դեռևս ստացել են ընդամենը 850 մլն եվրո, այն դեպքում, երբ իրենք 2016 թվականի մարտից փակ են պահում դեպի Եվրոպա միգրացիոն ուղիները:
Սակայն հարկ է նշել, որ այս կապակցությամբ Բրյուսելը ևս դժգոհություններ ունի. վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընթացքում անօրինական միգրացիան դեպի եվրոպական երկրներ ոչ թե դադարել է, այլ համեմատաբար նվազել է: Հարց է առաջանում՝ նման պայմաններում ինչո՞ւ չեն կողմերը խզում գործարքը:
Նշենք, որ եվրոպական երկրներում ազգայնականության աճի ֆոնին ԵՄ իշխանությունները նախընտրում են ունենալ գոնե նվազագույն միգրացիոն հոսքեր: Եվրահանձնաժողովի կողմից հերթական տրանշին տրված հավանությունը վերջին շրջանում աճող անօրինական միգրացիայի ֆոնին խոսում է հենց դրա մասին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս թեև գործարքի կնքումից հետո անընդհատ բողոքում է, որ ԵՄ չի կատարում իր պարտավորությունները, հակված չէ գործարքը խզելու: Որպես Սիրիային սահմանակից երկիր՝ Թուրքիան չի կարող խուսափել միգրանտներ ընդունելուց (այժմ Թուրքիայի տարածքում բնակվում է 3.5 մլն սիրիացի փախստական), իսկ ԵՄ ֆինանսական աջակցությունն որոշակիորեն կօգնի փախստականների ընդունման խնդիրները լուծելու համար:
Միևնույն ժամանակ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլում միգրացիոն ճգնաժամը թերևս այն սակավաթիվ հարցերից է, որի շուրջ կողմերը դեռևս պահպանում են համագործակցությունը:
Թերևս սրանք են այն պատճառներ, որ չնայած փոխադարձ դժգոհություններին Անկարան և Բրյուսելը չեն շտապում խզել այս գործարքը, որի իրականացումն գործնականում դժվար է մարդասիրական համարել. այսպես Եվրամիությունն իր տարածքում միգրանտների համար նորմալ պայմաններ ստեղծելու փոխարեն գումար է հատկացնում, որպեսզի փախստականները չհայտնվեն իր տարածքում: Թուրքիան պարտավորվում է այդ գումարի դիմաց միգրանտներին «հարկադրաբար» պահել իր տարածքներում: Միևնույն ժամանակ Անկարան փորձում է խոչընդոտել Սիրիայից նոր միգրանտների ժամանումը Թուրքիա:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 1,54 կմ/ժ