ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն այսօր նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը

PanArmenian

Ամեն տարի Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայ արիական միաբանության պաշտոնական կայքէջից։ 

Հայ Արիական Միաբանության Հոգևոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչներ արդեն 3-րդ տարի անընդմեջ ուղևորվում են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններ, այս անգամ՝ 6 տարբեր անկյուններ՝ մարտի 21-ի ծեսը նախապատրաստելու:

Եվ ահա նրանք, այսօր՝ մարտի 21-ին, առավոտյան ժամը 6-ին միաժամանակ սկսել են գաղտնածեսը՝ նվիրված Հայոց զորության և ռազմի Աստծուն՝ Վահագնին: Քրմերը ծեսը սկսել են միաժամանակ: Նրանք 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ են վառել՝ Մշո աշխարհի Աստղկաբերդի տարածքում,  Նախիջևանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, ներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում և Արցախի ազատագրված տարածքներից մեկում: 

Երբ լրացավ վերջին 6-րդ րոպեն, Հայոց աշխարհի տարբեր անկյուններում ծես անող քրմերը հատուկ Նոր Տարվա՝ Ամանորի համար պատրաստված գավերով, որոնք 6-գլխանի վիշապ են պատկերում, միաժամանակ գինի ըմպեցին՝ առաջին ու վերջին կումը հողին լցնելով:

Ի դեպ, 6 թիվը պատահաբար չէ ընտրված. այն խորհրդանշում է Վահագնի կողմից Վիշապին՝ չարին հաղթելու կամքը, զորությունը: Իսկ հայոց երկրի տարբեր անկյուններում ծեսը նպատակ ունի հայ արիների հողահավաքի ու հայահավաքի երազանքը առ Տիեզերք հասցնելու:

Բայց խորհուրդն ամբողջանում է, երբ վառվում են 21 կրակները: Այդ ժամանակ ամրագրվում է Վահագնի հաղթանակը, և Վիշապը՝ չարը կրկին սանձվում ու հնազանդեցվում է:

Եվ ժամը 13:00-ին քաղաքամայր Երևանում հայ արիները ծես կանեն՝ վառելով մյուս 5 կրակները: 5-ը Տիեզերքում Աստղիկ աստվածուհու թվային ծածկագիրն է: Նա գալիս է Վահագնին սեր տալու, որ ուժը ոչ թե բիրտ, այլ՝ արդար լինի:

Այնուհետև հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ուղևորվելու են Արարատի մարզ՝ մի գեղեցիկ զուգադիպությամբ Վահագնի ու Աստղիկի ամուսնությունն օրհնելու: Մյուս 10 կրակները կվառվեն հենց այդ ժամանակ:

Ժամը 18:00-ին հայ արիներն Ամանորը, որ ամանոր է նաև շատ ազգերի մոտ, նշելու են Հայ Արիական Միաբանության գրասենյակում, ինչպես պարսիկների, հնդիկների, հույների և արիական ճյուղի հետագա զարգացումներից առաջացած ներկայիս այլ ազգերի ու ժողովուրդների որոշ հատվածներ իրենց երկրներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: