ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ պատգամավորը Ստամբուլում իրանահայ ռեժիսորի ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը, հաղորդում է Ermenihaber-ը։

Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:

Դողանը թուրք նախարարին ուղղել է հետևյալ հարցադրումները.

«Ֆիլմն արդյո՞ք ուսումնասիրվել է  Ձեր նախարարության կողմից: Եթե ուսումնասիրվել է, ապա ֆիլմի ո՞ր դրվագներում են առկա արգելքի համար հիմք հանդիսացող տարրեր: Եթե այդպիսի հիմքեր կան, ապա դրանք գործող օրենսդրության ո՞ր հոդվածներն են խախտում»:

Դողանն ավելացրել է նաև, որ կինոփառատոնի թեմային համապատասխանող և կնոջ ապրած անձնական դրամայից բացի այլ բան չպարունակող ֆիլմի ցուցադրության արգելքը կարելի է դիտել որպես պատասխան այն հարցին, թե ինչու է Թուրքիան մինչև հիմա գիտության, արվեստի ու սպորտի բնագավառներում հետ մնացել միջազգային չափանիշներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: