ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոչիում ձյան հետ միասին ավազ է տեղացել

Вечерний Мурманск

Սոչիի «Կրասնայա Պոլյանա» ձմեռային հանգստավայրի լեռնադահուկորդները հայտնում են, որ ձյունը ծածկվել է ավազի շերտով, ինչի հետևանքով լանջերը դեղնել են: «Ամեն ինչ ավազով է պատվել: Ձյան վրայի ավազը դեղին գույն է»,- «ՏԱՍՍ»-ին է հայտնել «Գորկի Գորոդ» հանգստավայրի աշխատողներից մեկը:

Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ ավազը տեղումների հետ միասին է թափվել: Funsochi համայնքը Instagram սոցիալական ցանցում գրում է, որ «լեռներն այսօր Կարմիր մոլորակի են նման»:

Նշվում է, որ չնայած նրան, որ ձյունը փոխել է գույնը, դա ամենևին չի խանգարում լեռնադահուկորդներին և սնոուբորդիստներին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: