ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբն Արցախի հետ կապերի ամրապնդման բանաձև է ընդունել

Armenpress

Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև է ընդունել՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախի Հանրապետությանն ու վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևն ընդունվել է Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի և Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով:    

Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թվականին ընդունել է բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և կոչ արել երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի ու ԼՂՀ-ի և նրա քաղաքացիների միջև կապերը:    

Խումբն իր համերաշխությունն է հայտնում 2012-ին ընդունված բանաձևին, այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ կապված:   

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: