ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ. զինել ուսուցիչներին, թե՞ փոխել «խաղի կանոնները»

www.unian.net

Հարյուր հազարավոր երիտասարդներ ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպել` պահանջելով խստացնել զենքի շրջանառության մասին օրենսդրությունը: Ակցիան, որը կոչվում է «Երթ հանուն մեր կյանքի», Associated Press- ի տվյալներով, վերջին տարիներին երիտասարդների նախաձեռնած ամենամեծ բողոքի ակցիան է:

Նշվում է, որ Նյու Յորքում բողոքի ցույցի է դուրս եկել ավելի քան 170 հազար մարդ: Երթի մասնակիցներն իշխանություններից պահանջել են խստացնել զենքի շրջանառության վերահսկողությունը:

ԱՄՆ-ում պարբերաբար տեղի են ունենում հրազենի կիրառմամբ միջադեպեր, այդ թվում՝ կրթական հաստատություններում, որոնք բավական մեծ հանրային արձագանք են ստանում: Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Ֆլորիդայում դպրոցներից մեկում 19-ամյա դեռահասը AR-15 հրացանից կրակ էր արձակել, որի արդյունքում զոհվել էր 17 մարդ, 14-ը՝ վիրավորվել: Իսկ ահա մարտի 20-ին նման մեկ այլ ողբերգություն է տեղի ունեցել Մերիլենդ նահանգում, որից հետո պետությունը դպրոցների ուսուցիչների և ուսումնական հաստատությունների անձնակազմի վերապատրաստման հատուկ ծրագիր է ընդունել՝ երեխաների պաշտպանության համար:

Միևնույն ժամանակ, պահանջվում է արգելել զենքի վաճառքը և խստացնել զենք կրելու թույլտվությունների տրամադրումը:

Երաժիշտ Փոլ Մաքքարթնին ևս միացել է Նյու Յորքի «Երթ հանուն մեր կյանքի» բողոքի ցույցին, հաղորդում է CNN- ը: The Beatles- ի նախկին անդամը հիշեցրել է, որ 1980-ին Նյու Յորքում իր տանը հրազենային վնասվածք է ստացել իր ընկերը` կոմպոզիտոր և կիթառահար, The Beatle-ի մեներգիչ Ջոն Լենոնը:

«Իմ ամենալավ ընկերներից մեկը սպանվել է այստեղ մոտակայքում՝ զինված հարձակման արդյունքում, այդ իսկ պատճառով այս ամենն ինձ համար կարևոր է», - ասել է Մաքքարթնին, ում սև վերնաշապիկի վրա գրված է եղել. «Մենք կարող ենք վերջ տալ զինված բռնությանը»: Երաժիշտի խոսքերով՝ նա եկել է հանրահավաք «մարդկանց աջակցելու համար»:

ԱՄՆ-ում զենքի իրավունքը սահմանվում է Սահմանադրությամբ: Նախորդ նախագահ Բարաք Օբամայի կողմից այն սահմանափակելու փորձերը հանդիպել են օրենսդիրների և Հրազենային ազգային ասոցիացիայի դիմադրությանը: 

Լայնամասշտաբ հանրահավաքների նախօրեին  Դոնալդ Թրամփը իր Twitter-յան միկրոբլոգում գրել էր, որ զենքի շուկան հենց Օբամայի վարչակազմն է օրինականացրել:

Սպիտակ տան ղեկավարը Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո հայտարարել էր, որ եթե զոհերը զինված լինեին, ապա նրանք կկարողանային պաշտպանել իրենք իրենց:

Սակայն, Ֆլորիդայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո, Թրամփը խոստացել է մահացածների ընտանիքներին, որ նա հաղթելու է Հրազենային ազգային ասոցիացիային և բարձրացնելու է զենքի առևտուրը սահմանափակելու հարցը: Ինչ վերաբերում է զանգվածային ցույցերին, Սպիտակ տան ղեկավարը դեռ չի արտահայտել իր տեսակետը: Սակայն հայտնի է, որ նախագահական շարասյունը, որպեսզի չբախվեն ցուցարարների հետ, ստիպված էր փոխել երթուղին, որով Թրամփը սովորաբար հասնում է Ֆլորիդա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: