ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հավակնորդների մրցաշարը վերջին տուրից առաջ

World Chess

Բեռլինում այսօր կկայանա հավակնորդների մրցաշարի վերջին, որոշիչ տուրը։ Հիմնական պայքարն ընթանում է Կարուանայի /8 միավոր/, Մամեդյարովի /7․5 միավոր/ և Կարյակինի /7․5 միավոր/ միջև, հաղորդում է Chessfed.am:

14-րդ տուրում Սերգեյ Կարյակինի հակառակորդը  Դինգ Լիրենն է։ Ոչ ոքիի դեպքում նրա շանսերը փոքրանում են, քանի որ Մամեդյարովի հետ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի վերջինիս հաղթանակը և նախապատվությունը կտրվի նրան։ Իսկ հաղթանակի դեպքում ռուս գրոսմայստերի շանսերը մեծ են։ Բացի այդ, առաջատար եռյակում Կարյակինը միակն է, ով այսօր խաղալու է սպիտակներով։

Կարուանան ուժերը կչափի Գրիշչուկի հետ։ Վերջինս մրցաշարում հաղթելու հավակնություններ չունի, սակայն խաղի արդյունքը կարող է որոշիչ լինել Գրիշչուկի հայրենակցի՝ Կարյակինի համար։

Մամեդյարովի հակառակորդը Վլադիմիր Կրամնիկն է, իսկ Լևոնը կխաղա Ուեսլի Սոյի հետ։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: