ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիմ Չեն Ընն այցելել Է Պեկին եւ բանակցություններ վարել Սի Ցզինպինի հետ

The New York Times

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպել է ՉԺՀ ներկայացուցիչ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Այցը տևել է մարտի 25-ից 28-ը:

Սի Ցզինպինը բարձր է գնահատել Կիմ Չեն Ընի այցը և հավաստիացրել է, որ երկու երկրների բարեկամությունը ռազմավարական նշանակություն ունի և միակ ճիշտ ընտրությունն է երկու երկրների համար: Չինաստանի ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը կնպաստի Պհենյանի հետ հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի մասին, ընդ որում Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ վերջին մեկ տարում Կորական թերակղզում տեղի են ունեցել էական դրական փոփոխություններ, և ՉԺՀ-ն գնահատում է դրա համար ԿԺԴՀ-ի գործադրած ջանքերը:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ երկխոսության, սակայն դա հնարավոր է միայն Սեուլի և Վաշինգտոնի կողմից շարունակական ջանքերի գործադրման պարագայում: Ի դեպ, Պհենյանը այս բանակցություններում հույս ունի ստանալ Պեկինի աջակցությունը:

Կիմ Չեն Ընը Սի Ցզինպինին հրավիրել է Հյուսիսային Կորեա, և վերջինս ընդունել է հրավերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: