ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում, բացառությամբ հայերի, 300.000 դոլար արժողությամբ անշարժ գույք գնողները, Թուրքիայի քաղաքացիություն կստանան

TripAdvisor

Թուրքական իշխանությունները երկրում բնակարանաշինությանն աջակցելու և օտարերկրյա գումարներ ներգրավելու նպատակով անշարժ գույք գնելու դիմաց քաղաքացիություն տրամադրելու կարգում փոփոխություններ են կատարել։

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Diken-ին, 2018-ի մայիսից Թուրքիայում նոր օրենք է գործելու, որի համաձայն 300 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնող օտարերկրացին առանց որևէ պայմանների քաղաքացիություն կարող է ստանալ։

Նախկինում քաղաքացիություն տրվում էր 1 մլն դոլար և ավել գնով անշարժ գույք գնողին, սակայն իշխանությունները նկատել են, որ հիմնական վաճառվող անշարժ գույքը տատանվում է 300 հազար դոլարի սահմաններում։

Նշվում է, որ իշխանություններն այս քայլին են գնում, քանի որ երկրում նվազում են բնակարանների վաճառքի տեմպերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Հայաստանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիները չեն կարող բնակարան կամ այլ անշարժ գույք գնել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: