ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքիայի քրդերն ու հայերը՝ ինչպես թելն ու ասեղը». քուրդ լրագրողի անդրադարձը

60pages

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բնակվող քուրդ ակտիվիստուհի և լրագրող Նուրջան Բայսալը թուրք-քրդական Ahval պարբերականում հրապարակել է ուշագրավ հոդված՝ «Թուրքիայի քրդերն ու հայերը՝ ինչպես թելն ու ասեղը» խորագրով, հաղորդում է Rusarminfo.ru-ն։

Հեղինակի խոսքով`Դիարբեքիրի բազմաթիվ վայրեր, որոնք կապ ունեն քաղաքի պատմության և դրա բնակիչների՝  հայերի և քրդերի հետ, համարյա ոչնչացվել են, ծածկվել թուրքական դրոշներով, հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի անհնար է մուտք գործել, իսկ բաց շուկաներում վաճառքի է հանվում այն ամենն, ինչ ժամանակին պատկանել է տեղի բնակիչներին:

«Ամեն ինչ հայտնվել է վաճառքում, այդ թվում՝ մեր պատմությունը: Ես հիշում եմ տատիկիս, որը մահացել է 104 տարեկան հասակում: Նա Հայոց ցեղասպանության ականատեսն է եղել: Հիշում եմ՝ ինչպես էր նա բալադներ երգում բոլոր հայ հարևանների համար: Երբ նա երգում էր, կրկին վերապրում էր այդ դեպքերը»,- գրում է հեղինակը:

Լրագրողն իր հոդվածում նշում է նաև, որ թուրքաբնակ քրդերի և հայերի ճակատագրերը մշտապես այնքան ամուր են միահյուսված եղել, որ ժողովուրդը նրանց հաճախ «թել ու ասեղ» էր անվանում:

Բայսալը կարծիք է հայտնել, որ երկու ազգերի համար եկել է հանուն սեփական պատմության փրկության ճակատագիրը փոխելու ժամանակը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: