ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող է նպաստել խաղաղությանը և բարեկեցությանը Հարավային Կովկասում». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 28-ին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ: Աշխատանքային քննարկման օրակարգային թեման եղել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության քննարկումը, Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանական և ոլորտի փորձագիտական հանրույթների միջև համագործակցության խթանումը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի բաժինը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով առկա համաշխարհային գործընթացներին, ընդգծել է, որ ներկա աշխարհակարգի, միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների դիմակայման համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը Հայաստանի համար տարածաշրջանային հաղորդակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել, ինչպես նաև նպաստել խաղաղությանը և բարեկեցությանը Հարավային Կովկասում:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ դեսպան Ըրլոնգը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ լուծման տարբերակին՝ բանակցությունների միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության օրակարգին, տնտեսական, ներդրումային և հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի:

Աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: