ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օսմանյան կայսրության 36 սուլթաններից 35-ի մայրերը թուրք չեն եղել. թուրք վերլուծաբան

ThoughtCo

Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրանը «Փադիշահի մայրերը» վերնագրով հոդվածում «Saadet» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուին անգլիացի կնոջ հետ ամուսնանալու համար քննադատողներին հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության 36 սուլթաններից 35-ի մայրերը թուրք չեն եղել:

Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Իշխանամետ մամուլի կողմից ամեն անգամ կարոտախտով հիշատակվող օսմանյան շրջանի 36 փադիշահերից (սուլթան) 35-ի մայրերն ունեցել են ռուսական, հայկական, հրեական, հունական, ֆրանսիական, սերբական, լեհական ու անգլիական ծագում:

Նրանցից ոմանք նույնիսկ իրենց կրոնը չեն փոխել: Սկսած օսմանյան առաջին սուլթան Օսմանից՝ բոլոր փադիշահերը անտերբերություն են ցուցաբերել թուրք կանանց նկատմամբ:

Այդ պատճառով օսմանյան փադիշահերի արյան մեջ անընդհատ օտար արյուն է եղել:

Պատմական այս հետաքրքիր փաստը ցույց է տալիս, որ թուրքական տարրը դարեր շարունակ կառավարվել է այլազգի կանանցից ծնված փադիշահերի կողմից:

Համակարգչային հատուկ ծրագրով արված հաշվարկները ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մուհամմեդ 4-րդ Վահիդեդդինի երակներում հոսած թուրքական արյունը կազմել է 0.6 տոկոս:

Իսկ թե ինչու են սուլթանները թուրք կանանց փոխարեն նախընտրել օտար կանանց, դա արդեն այլ ուսումնասիրության նյութ է»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: