ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը ևս կարտաքսի ռուս դիվանագետների

© Sputnik / Alexander Imedashvili

Վրաստանի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշմանը` կապված մարտի սկզբին բրիտանական Սոլսբերիում նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտնում է interpressnews.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջին։

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Միացյալ Թագավորության տարածքում քիմիական նյութի կիրառումը, ինչը լուրջ վնաս է հասցրել երեք անձանց առողջությանը և լուրջ սպառնալիք է դարձել մյուսների կյանքի և առողջության համար: Ուստի՝ Վրաստանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում Վրաստանում Ռուսաստանի շահերի՝ Շվեյցարիայի  դեսպանատանը կից բաժնի աշխատակցի ներկայությունն ու պահանջում է նրանից 7 օրվա ընթացքում լքել երկրի տարածքը»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: