ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Հայերն ու հույները դիպուկահարների դեմ սարք են ստեղծել

vetogate.com

Հայաստանում արտադրված նոր սարքը թույլ է տալիս հայտնաբերել հակառակորդին նրա իսկ օպտիկական սարքավորումների շնորհիվ։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է հայ-հունական  LT-Pyrkal ընկերության ներկայացուցիչ Պետրոս Գասպարյանը։ Նրա ընկերությունը ներկայացված է Երևանում անցկացվող ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին։

Այն գտնում է հակառակորդի օպտիկական սարքերը, այդ թվում՝ դիպուկահարների նշանառու սարքերը` նրանց անդրադարձած (թեկուզ և փոքր) փայլով։

«Սարքը բավականին արդյունավետ է ու ազդեցության բավարար շառավիղ ունի։ Այն արդեն փորձարկվել է դաշտային պայմաններում», - հավելել է Գասպարյանը։

Ընկերությունը մշակել է նաև սաղավարտի վրա հագցվող համակարգիչ։ Համակարգչի հաղորդող սարքերը տեղանքի մասին տվյալներ են փոխանցում միկրոէկրանի վրա։ Իսկ էկրանին կարելի է նայել օկուլյարի միջոցով։ Այսինքն՝ սաղավարտը հագնելիս՝ մեկ աչքով կարելի է հետևել մոնիտորին։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 17.70 կմ/ժ
20 C°
 
22°  35° 
20.07.2018
21°  33° 
21.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: