ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

CNN. ԱՄՆ-ի իշխանությունները միգրանտներից կպահանջեն սոցցանցերի հինգ տարվա պատմությունը

WhiteHouse.gov

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պարտավորեցնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարում Twitter-ից և Facebook-ից օգտվելու պատմությունը, հայտնել է CNN-ը:

Այս միջոցը կոչված է ի շահ ազգային անվտանգության խստացնել այն օտարերկրացիների ստուգման համակարգը, որոնք ձգտում են հիմնավորվել ԱՄՆ-ում: Պետդեպարտամենտն այն կարծիքին է, որ նորամուծությունն անմիջականորեն կվերաբերի 15 մլն մարդու, փոխանցում է «Արմենպրեսը»:

Բացառություն կարվի դիվանագետների և պաշտոնատար անձանց համար: Իշխանությունները մտադիր չեն նորույթն ուժի մեջ դնել անհապաղ: Կտրամադրվի 60-օրյա ժամկետ, որպեսզի վերլուծվի լայն հասարակայնության արձագանքը:

Ինչպես պարզաբանում է հեռուստաընկերությունը, Թրամփի վարչակազմը սոցցանցերում միգրանտների ակտիվությունն ավելի հանգամանորեն ստուգելն անհրաժեշտ է համարում Սան-Բեռնանդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Ինչպես պարզվել Է ավելի ուշ, ահաբեկիչներից մեկին օրինականորեն ընդունել են ԱՄՆ, թեև նա ծայրահեղական հայացքներ Է քարոզել սոցիալական ցանցերում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: