ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ

parliament.am

Մարտի 28-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը: Ինչպես նշվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նիստին քննարկվել է 15 հարց:

Նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: Նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Հրավիրված են եղել ՀԱՊԿ խորհրդարանների պատգամավորներ, գիտնականներ, փորձագետներ: Օրակարգում ընդգրկված ՀԱՊԿ անդամ երկրներում ճգնաժամային իրավիճակներին հավաքական հումանիտար աջակցմանն արձագանքելու վերաբերյալ առաջարկների, «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված՝ քաղաքացիական հասարակության աջակցության մասին» մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ Կարեն Բեքարյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկությունները, որոնք ընդունվել են: Հարցը կքննարկվի փորձագիտա-խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստում: Ներկայացվել են նաև «Ազգային անվտանգության ապահովման մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ մոդելային օրենքների նախագծեր և փաստաթղթեր:

Մարտի 29-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀԱՊԿ ՀԱԽ 2017 թվականին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքների և Կազմակերպության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանն ուղղված գործունեության մասին», Պառլամենտարիզմի զարգացման վերաբերյալ միջազգային համաժողովի անցկացման մասին և ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը վերաբերող այլ հարցեր: Խոսրով Հարությունյանը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին որոշման նախագիծը: ՌԴ ԴԺ Պետդումայի պատգամավոր Ռաֆայիլ Զինուրովն ընդգծել է իր մտահոգությունը հակամարտության սրման վերաբերյալ: Կոնստանտին Զատուլինը ևս կոչ է արել ընդունել որոշումը՝ նշելով, որ ամեն դեպքում պետք է զերծ մնալ հակամարտության սրացմանն ուղղված քայլերից: Քննարկումների արդյունքում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշումը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման մասին, «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2017 թվականի նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների և Կազմակերպության ընթացիկ գործունեության մասին», 2016-2020 թվականների ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ ընդունվել են որոշումներ:

Օրակարգից հանվել է ՀԱՊԿ ԽՎ ժամանակավոր կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: