ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կուրսանտների թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ օլիմպիադայի օտար լեզվի երկու մրցույթում

Armenpress

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 30-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային 4-րդ օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլի փակման հանդիսավոր արողությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը, օլիմպիադայի մասնակից պետություններից ժամանած բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ:

ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորելով բարձր արդյունքներ ցուցաբերելու համար` ելույթ ունեցողները վստահություն են հայտնել, որ օլիմպիադան ծառայել է իր նպատակին, և այն ոչ միայն գիտելիքների ստուգատեսի յուրօրինակ մրցակցային հարթակ է կուրսանտների համար, այլև բարեկամ երկրների միջև կապերի ու համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման ևս մեկ միջոց:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլի չորս օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը մրցել են երկու անվանակարգերում` ընդհանուր պատրաստություն և պրոֆիլային պատրաստություն: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ խրախուսվել են եզրափակիչ փուլի արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից ընտրված լավագույնները: «Ընդհանուր պատրաստություն» անվանակարգում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել համապատասխանաբար Ռուսաստանը, Հայաստանը և Ուզբեկստանը, իսկ «Պրոֆիլային պատրաստություն» անվանակարգում` Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը ներկայացնող կուրսանտները:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլին Հայաստանը ներկայացրել են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: