ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն հայտնել է, թե որ դեպքում կվերականգնվի Ռուսաստանի հետ համագործակցությունը

The American Conservative

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև նորմալ համագործակցության վերականգնումն անհնար է, քանի դեռ Մոսկվան չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` այս մասին հայտարարել է Դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը։

«Մենք փորձում ենք առճակատումից խուսափել, սակայն չենք կարող անտեսել այն, թե ինչպես է Ռուսաստանը խախտում միջազգային նորմերը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Գեներալի խոսքով՝ դաշինքում հետաքրքրված են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության զարգացման հարցում, սակայն այդ հարաբերությունները լրջորեն բարդացրել է նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և իր դստեր՝ Յուլիայի թունավորման պատմության հետ կապված։

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր Սկրիպալների թունավորման մեջ կոնկրետ պետության դերը տեսնել Պավելը նշել է, որ թեպետ ինքն «այդ հարցի մասնագետը չի», սակայն վստահեցրել է, որ մեղավորները կհայտնաբերվեն։

Նա նաև շեշտել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը շարունակվում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: