ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (լուսանկար)

Metro

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է News.am-ը:

Քվեարկության արդյունքում 29-ամյա Մխիթարյանն առաջ է անցել մյուս 3 թեկնածուներից՝ գերմանացի Մեսութ Օզիլից, ուելսցի Աարոն Ռեմզիից ու բոսնիացի Գրանիտ Ջակայից։ 

Հայ կիսապաշտպանն «Արսենալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Սթոք Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումից առաջ։

Картинки по запросу Happy #easter! Very glad with the win and with my player of the month award. Thank you all 👏🏼 @arsenal #coyg #micki

Ապրիլի 1-ին կայացած խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի և դարձել 2 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: