ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եգիպտոսի նորընտիր նախագահին

armenpress.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6.44 կմ/ժ
23 C°
 
20°  29° 
23.07.2018
19°  33° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: