Մոսկվա. Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ
Մոսկվայում մարտի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովի նիստը:
Դրան մասնակցել են հանձնաժողովի համանախագահներ, ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Ռաֆայիլ Զինուրովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ինչպես նաև Մոսկվայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Նոև կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Russia-Armenia.info տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Երկանյանը, Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ԴԻԱԼՈԳ կազմակերպության փոխնախագահ Գոռ Կարախանյանը, Սարդարապատի ճակատամարտի հերոսներից մեկի` Դանիել Բեկ- Փիրումյանի թոռ, «Տարիների և օրերի գրություններով. Դանիել Բեկ-Փիրումյանի կյանքը» գրքի հեղինակ Յուրի Փիրումյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ-համակարգող Յուրի Նավոյանը: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մոսկովյան միջոցառումների հայեցակարգը, որը հենվում է հայկական պետականության վերականգնման և շարունակականության ապահովման գործում Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակության վրա, միաժամանակ ընդգծելով 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի համաժողովրդական բնույթը: Նախատեսված քաղաքագիտական և մշակութային միջոցառումները կոչված են Ռուսաստանի հայկական համայնքի ներուժը և Հայաստանի բարեկամներին համախմբելու հայկական պետականության գաղափարի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան լայն հասարակայնությանը ներկայացնելու հայոց պատմության հերոսական էջերը:
Նիստի մասնակիցները քննարկել և համաձայնեցրել են Մոսկվայում և Մոսկվայի մարզի քաղաքներում գիտաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների ու հանդիպումների, գրքերի հրատարակման ու շնորհանդեսների և համանման այլ միջոցառումների անցկացման ժամկետներն ու ձևաչափերը: Քննարկման առանձին նյութ է հանդիսացել նաև այդ միջոցառումների արժանի լուսաբանման և Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի պատմության կեղծարարության և պատմական փաստերի նենգափոխման փորձերին հակազդելու հարցերը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովը ընտրվել է Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի կողմից, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 7-ին «Պրեզիդենտ-Հոթելում»: Մոսկովյան հանձնաժողովի հովանու ներքո միջոցառումները կմեկնարկեն արդեն ապրիլ ամսին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 1,03 կմ/ժ