ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նշել է Ծաղկազարդը

news.am

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ապրիլի 1–ին հանդիսավոր կերպով նշել է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ խորհրրդանշող Ծաղկազարդը, գրում է Արցախպրեսը:

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կայքի փոխանցմամբ՝ մարտի 31–ին Երուսաղեմի հայ հոգևորականները «Հրաշափառով» մուտք են գործել Սուրբ Հարության տաճար, որտեղ Քրիստոսի պատանքի քարի և գերեզմանի մոտ երկրպագությունից տեղի են ունեցել ժամերգություն, նախատոնակ և վերջում հանդիսավոր թափոր։

Արդեն բուն Ծաղկազարդին՝ ապրիլի 1–ին,  հայ հոգևորականները կրկին հանդիսավոր մուտք են գործել Հարության տաճար և պատարագ մատուցել Հայոց Գողգոթայում, որից հետո միաբան Հայրերը արմավենու ճյուղերը ձեռքներին եռադարձ թափոր են կատարել։ Հայոց թափորին մասնակցել են նաև Հայ եկեղեցուն հետևող Ղպտի և Ասորի եկեղեցիները։

Նշենք, որ Երուսաղեմում կրոնական տոնացույցը հին տոմարով է նշվում։  Երուսաղեմում Հարության տոնը նշվելու է ապրիլի 8–ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: