ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելել են հերոսների ընտանիքներ

mil.am

Ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտներըտարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ այցելել են հերոսների ընտանիքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի:

Այցելությունների նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել և վերարժևորել հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին ոգեշնչել նրանց օրինակով, հիշեցնել, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: