ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում մահացել Է սառը պատերազմի «առաջին լրտեսը»

tvzvezda.ru

ԱՄՆ-ում 102 տարեկան հասակում, մահացել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակի նախկին աշխատակից Իրվինգ Այզեքսոնը: Այս մասին հաղորդում է Portland Press Herald- ը, հղում կատարելով հարազատներին, փոխանցում է «Արմենպրեսը»:  Սառը պատերազմի ժամանակների ամերիկացի հետախույզ Իրվինգ Այզեքսոնը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) լրտեսել է խորհրդային քաղաքացիներին և խորհրդային զորքերին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Այզեքսոնին ուղարկել են Մեծ Բրիտանիա, որտեղ նա սկսել է աշխատել Ռազմավարական ծառայությունների վարչության (OSS) համար, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը: Պատերազմից հետո նա տեղափոխվել է ԳԴՀ, որտեղ հետևել է ՍՍՀՄ-ի քաղաքացիներին և խորհրդային զորքերի տեղաշարժերին:

Իր կնոջ հետ Այզեքսոնը ծանոթացել է 1945 թվականին Լայպցիգում: Նա 90 տարեկան հասակում վախճանվել է 2015 թվականին: Ծառայությունն ավարտելուց հետո նախկին հետախույզը հրատարակել է «Սիրող լրտեսի հուշագրություններ» վերտառությամբ գիրքը, որտեղ իրեն ներկայացրել է որպես սառը պատերազմի ժամանակների առաջին լրտեսը: Լրտեսի հարազատներըհայտնել են, որ Այզեքսոնը մահացել է Մենի նահանգի Օբեռն քաղաքի բուժանկելանոցում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: