ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պահպանում է երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգը. Ատոմ Մխիթարյան (ԲԱՑԱՌԻԿ)

Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի, ոլորտում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանի հետ:

-Պարո՛ն Մխիթարյան, Հայաստանում պարբերաբար քննարկումներ են ծավալվում դոկտորականգիտական աստիճանի չեղարկման վերաբերյալ: Նման գործընթաց կա՞:

- Նման գործընթաց չի էլ սկսվել, դրանք ուղղակի խոսակցություններ են: Քաղաքական մակարդակում մի քանի անգամ հայտարարություններ են եղել, որ Հայաստանը պահպանում է երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգը: Նման փոփոխություններ նախատեսող օրենքի որևէ նախագիծ, կառավարության որոշման նախագիծ առկա չէ: Բարձրագույն երրորդ կրթաստիճանն ավարտելուց հետո շնորհվում է առաջին գիտական աստիճանը, իսկ դրանից հետո գիտության մեջ էական ներդրում ունեցող գիտնականներին շնորհվում է նաև երկրորդ գիտական աստիճանը:

- Իսկ հնարավո՞ր է դոկտորի գիտական աստիճան ստանալ՝ առանց դոկտորանտուրայում ուսանելու կամ հայցորդության: Ի՞նչ ընթացակարգ է գործում այդ պարագայում  և ո՞ր օրենքով է դա ամրագրվում:

- Երկրորդ գիտական աստիճանը կրթականի հետ որևէ կապ չունի: Դա գիտնականի արած գիտական աշխատանքն է, ներդրումն է գիտության ոլորտում, որը ձևակերպված է ատենախոսության ձևով, պահպանված է հրապարակայնորեն: Դա կրթական որևէ գործընթաց չի ենթադրում: Եթե մարդն ունի առաջին գիտական աստիճանը, կարող է պաշտպանել նաև ատենախոսություն և ստանալ երկրորդ գիտական աստիճանը՝ եթե համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հայաստանում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում» սահմանված չափանիշներին:

-  Կարգը նո՞ւյնն է նաև արտերկրի քաղաքացիների համար: Ի՞նչ հատուկ պահանջներ ենառաջադրվում նրանց համար:

 - Բոլորի համար պահանջները նույն են՝ անկախ քաղաքացիությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: