ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՄԻՊ-ը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերթական զեկույցն է պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ` ի պատասխան հարցի, թե ինչ արդյունքներ կան Ապրիլյան պատերազմի փաստահավաք գործունեությունից: «Մենք մի քանի զեկույցներ ենք պատրաստել: Հերթական զեկույցն ենք պատրաստում Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: Արդյունքներից մեկը հարցի բարձրաձայնումն է: Չգիտեմ արդյոք հաճա՞խ է պատահում, որ չճանաչված պետության ՄԻՊ զեկույցներին հղում տան հեղինակավոր իրավապաշտպան ու այլ կառույցներ, այդ թվում` «Freedom house»-ը, Միջազգային ճգնաժամային խումբը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

ՄԻՊ-ի խոսքով` միջազգայնորեն ճանաչված չլինելը որոշակի խնդիրներ առաջացնում է Արցախի Հանրապետության համար, այնուամենայնիվ երկիրը միակողմանիորեն միացել է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերի, մասնավորապես, Մարդու և քաղաքացու մասին միջազգային դաշնագրին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այլ փաստաթղթերի: «Այս տարվա զեկույցում մենք բարձրացնում ենք նաև այն խնդիրը, որ անհրաժեշտ է ներկայացնել պարբերական զեկույց ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը սեղմ ժամկետներում կիրականացվի»,-հավելեց պաշտոնյան:

Նա նշեց, որ դատապարտում է միջազգային այն կառույցներին, որոնք քաղաքական պատճառներով ցանկություն չեն հայտնում գործունեություն իրականացնել Արցախում` անտեսելով և սահմանափակելով Արցախի բնակիչների իրավունքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: