ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Հրաձգարանի բացման պատիվը վերապահվել է հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրել են կապիտան Արմենակ Ուրֆանյանի անցած մարտական ուղին ու ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունը:

Հրաձգարանի բացմամբ դպրոցականները հնարավորություն կստանան այստեղ անցկացնել ռազմագիտության դասաժամերի որոշ մասը: Հրաձգարանը բաց կլինի նաև նրանց համար, ովքեր ցանկություն կունենան այստեղ կատարելագործելու կրակային պատրաստության իրենց գիտելիքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: