ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրեն Առուստամյանը «պայթեցրել է» բեմը Կալիֆորնիայում

Մարտի 30-ին հայ երգիչ Սուրեն Առուստամյանն իր խմբի հետ ցնցել է Բերբանքի հանդիսատեսին (Կալիֆոնիա):

 

 

 

 

 

 

 

Այստեղ Առուստամյանն է խմբի անդամների հետ ( ձախից Մատթեոս Լեչեվայլեր (հարվածային գործիքներ), Բրայան Հարգրով (ստեղնաշարային գործիքներ), Առուստամյան (կիթառ, վոկալ), Ջեյլոն Քինգ (բաս-կիթառ):

 

Սուրեն Առուստամյանը` բեմում լեգենդար բեք-վոկալիստ Շարլոտե Գիբսոնի հետ:

Սուրենը և Շարլոտեն հանդիպել են Էրիկ Քլեփթոնի համերգի ժամանակ, որտեղ Շարլոտեն հանդես էր գալիս որպես բեք-վոկալիստ՝ ուղեկցելով զարմանալի կիթառահարին: Սա Առուստամյանի առաջին նախագիծն էր Շարլոտեի հետ, սակայն նրա հետ համագործակցության ծրագրեր դեռ կան:

«Նա շատ լավն է և յուրահատուկ, նա Սթիվի Ռայ Վոնի, Էրի Կլեպտոնի,  Ջոնի Լենգի խառնուրդ է: Նա աներևակայելիորեն ներդաշնակ է իր գործիքների հետ, և շատ կրթված իր երաժշտության մեջ, նա երաժշտական տղա է»,- ասել է Շարլոտե Գիբսոնը:

Անի Ավետյանը՝ Առուստամյանի պրոդյուսերն, իր հերթի ասել է, որ միշտ էլ հետաքրքրությամբ է հետևել Սուրենի բնատուր բեմական ուժին:

«Նրա ծրագիրը չի դադարում ինձ զարմացնել ամեն անգամ իր հարստությամբ և ներդաշնակությամբ, ինչը շատ կրեատիվ և ազդեցիկ է»,- ասել է նա:

Կարևոր է նշել, որ սա Առուստամյանի առաջին համագործակցությունը չէ այսպիսի հայտնի երաժիշտների հետ: 2010 թ-ին Առուստամյանին Յան Գիլանը հրավիրել է նվագելու լեգենդար ռոք-խմբի՝ «Դիպ Փարփլի» հետ, ավելի ուշ նույն տարում Առուստամյանը հրավիրվել է նրանց հետ երգ ձայնագրելու։ Առուստամյանը և խումբը մինչ այժմ գերազանց հարաբերություններ են պահպանում:

Հաջորդ համագործակցությունը «Գրեմմիի» հաղթողների՝ Հերման Ջեքսոնի, Ալեքս Ալի, Թեդի Քեմփբելի հետ եղել է ''Oh My Lord'' երգի ձայնագրման շրջանակներում:

 

 

Ներկայումս Առուստամյանն աշխատում է երգահան Դարեն Լոնգի հետ, ով Լոնդոնից է:

Ըստ Անի Ավետյանի՝ խոսակցություններ կան, որ Առուստամյանը Նյու Յորքում այս տարի կհանդիպի Էրիկ Կլեպտոնին: Նրանք միասին ելույթ կունենան, թե ոչ, կարող ենք իմանալ Առուստամյանի լրատվական էջերից:

«Առուստամյանը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին իր համերգների ժամանակ, կիթառի այդ հայ հանճարը, կարծես, ամեն ինչ ունի՝ աներևակայելի սեքսուալ ձայն, կիթառի հզոր հմտություն և հմայք, որն այնքան հետաքրքիր է, բայց ամենից շատ իր համեստություն է, որն այդպես պահում է նրան բեմում, նույնիսկ այն ժամանակ, երբ իր հանդիսատեսը ճախրում է իր ստեղծագործություններից»,- ասել է Անի Ավետյանը:

                  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: