ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ապագա վարչապետը կունենա երկու նստավայր

tert.am

Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետն ունենալու է երկու նստավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - ասել է Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար:

«Ապագա վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», - նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: