ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի վարչապետ. «Եթե հույներն իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»

The Indian Express

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթով հանդես է եկել երկրի կրթության նախարարությունում, որտեղ կրթական թեմայի շրջանակներում անդրադարձել է նաև հարևան Հունաստանին, փոխանցում է Ermenihaber-ը: 

Յըլդըրըմը շեշտել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելու ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է, իսկ Հունաստանը՝ առաջին: Ապա հեգնանքով շարունակել է. «Հունաստանին մի հաշվեք։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են մեզ:  Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»։

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել էին Էգեյան ծովում վիճելի հանդիսացող  Իմիա  (թուրք. Քարդաք) կղզու պատճառով։  Բացի այդ էլ 2 հույն զինվորականներ ձերբակալվել էին Թուրքիայում, ովքեր պատահմամբ հատել էին Թուրքիայի սահմանը։ Նրանք Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում են լրտեսության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: